copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:44 31-03-2022

Պուտինն ասել է, որ Ուկրաինայում հրադադարի պայմանները դեռ չեն հասունացել. Իտալիայի վարչապետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Ուկրաինայում հրադադարի պայմանները դեռ չեն հասունացել։

Այս մասին Մարիո Դրագին հայտարարել է օտարերկրյա լրագրողների համար հրավիրված մամուլի ասուլիսում։

Ըստ Իտալիայի վարչապետի՝ ինքը զանգահարել է ՌԴ նախագահին և ասել, որ, իր կարծիքով, ամենակարևոր խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է հանդիպել Ուկրաինայի նախագահի հետ, ինչի մասին Վլադիմիր Զելենսկին խնդրում է պատերազմի սկզբից։

«Եվ Պուտինը պատասխանեց, որ ժամանակը դեռ չի եկել»,- ասել է Դրագին։

Դրագիի խոսքով, Պուտինը կարծում է, որ բանակցություններն ընթանում են (չափազանց) փոքր քայլերով։

Ըստ Իտալիայի վարչապետի՝ Ռուսաստանն ու Ուկրաինան խնդրել են Իտալիային դառնալ ապագա խաղաղության պայմանագրի կետերի կատարման երաշխավորներից մեկը։

«Ռուսաստանի դեմ պատժամիջոցները գործում են, խաղաղության կարելի է հասնել, եթե Ուկրաինան պաշտպանի իրեն, այլապես դրան հնարավոր չէ հասնել»,- ասել է Մարիո Դրագին։

Իտալիայի վարչապետը նաև հավելել է, որ Պուտինն իրեն տեղեկացրել է գազային պայմանագրերի երկարաձգման մասին, իսկ ընկերությունները կշարունակեն վճարել եվրոյով և դոլարով։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են