Ուղիղ եթեր
copy image url
Միտք 4 տարի առաջ - 14:12 31-03-2022

Բա «Ազգային հերոս» մարդուն կձերբակալե՞ն

Հայաստանում արտակարգ դեպք է տեղի ունեցել՝ ձերբակալվել է արտակարգ իրավիճակների նախարար, գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը։ Բայց արտակարգն այստեղ այն չէ, որ նա արտակարգ իրավիճակների նախարարն էր կամ նախարար էր՝ առհասարակ։ Արտակարգն այն է, որ Անդրանիկ Փիլոյանը ՀՀ Ազգային հերոս է, այսինքն՝ Հայաստանի ամենաբարձր կոչումը կրող անձանցից է և այդ կոչմանն արժանացել է 44-օրյա պատերազմում իր՝ այսպես կոչված, հերոսական պայքարի համար։ Թե ինչ հերոսական պայքար է մղել Փիլոյանը պատերազմի ընթացքում, մամուլում տարբեր տեղեկություններ են շրջանառվել, ընդհուպ՝ այն, որ նրա այդ «հերոսական մարտերի» պատճառով մենք տասնյակ զոհեր ենք տվել, քանի որ ձախողել է իրեն վստահված տարածքների պաշտպանությունն ու զոհաբերել իր զինվորներին։ Բայց Նիկոլ Փաշինյանը որոշեց, որ հենց նրան պետք է փառաբանել ու հերոսի կոչում տալ, այն էլ՝ Ազգային հերոսի։

Սա Ազգային հերոսի ինստիտուտի ոտնահարման, արժեզրկման բացահայտ օրինակ էր, և բնավ զարմանալի չէր այս իշխանությունների կողմից, որ նրանք կարժեզրկեն նաև Ազգային հերոսի կերպարը։ Հիմա Նիկոլ Փաշինյանին ենթակա ԱԱԾ-ն ձերբակալում է նույն այդ Ազգային հերոսին՝ նախարարի պաշտոնում ինչ-որ կոռուպցիոն գործարքների մեջ մտնելու համար։ Նախնական տեղեկություններն այդպիսին են, որ քրգործ կա հարուցված նրա դեմ։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը երկու տարի առաջ Ազգային հերոսի կոչում էր տալիս մեկին, որը ոչ միայն ազգի զինվորներին տարել է թշնամու բերան ու հետ չի բերել, ոչ միայն իրեն վստահված տարածքները չի կարողացել նորմալ պաշտպանել, ոչ միայն պարտություն կրած գեներալ է, այլև ենթադրյալ կոռուպցիոներ, որը պետք է մեկ-երկու տարի անց պետությանը վնաս տար նաև նախարարի պաշտոն զբաղեցնելով։

Ու հիմա դժվար է գնահատել՝ ավելի ամոթալի է այն, որ նրա պես մեկին Ազգային հերոսի կոչո՞ւմ են տվել, թե՞ որ Ազգային հերոսը ձերբակալվել է ինչ-որ կոռուպցիոն չարաշահումների համար։

Փաշինյանն ու իր թիմը եթե ի սկզբանե չոչնչացնեին բոլոր արժեքները, ապա այսօր մարդիկ իրենց ձայնը կբարձրացնեին Ազգային հերոսին ձերբակալելու համար, չէին հավատա, որ ՀՀ Ազգային հերոսը կարող է ընդունակ լինել մանր ժուլիկությունների, պետության փողերն ուտելու, բայց այսօր բոլորը նորմալ են դրան նայում, քանզի Նիկոլ Փաշինյանի «նշանակած» ազգային հերոսներն ու իր նշանակած նախարարները նույն արժեքն ունեն, այսինքն՝ ոչ մի արժեք չունեն, կեղծ են, հորինովի, արհեստական, որոնց կարելի է ինչպես մեկ օրում ստեղծել, այնպես էլ մի գիշերում ոչնչացնել։


Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել