Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:36 30-03-2022

Ուկրաինայում ավելի քան 10 հազար ռուս զինվորական է սպանվել․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ Վաշինգտոնի գնահատմամբ, ավելի քան 10,000 ռուս զինվոր է սպանվել Ուկրաինայում ավելի քան մեկ ամիս տևած պատերազմի ընթացքում:
Present Time-ին տված հարցազրույցում Նուլանդը ռուսական կորուստներն անվանել է «անհավանական», նշելով, որ, չնայած դրան, «Ռուսաստանը դեռ լիովին չի հասկացել, թե որքան ուժեղ է ուկրաինական բանակը»։
Նուլանդն իր գնահատականի կոնկրետ աղբյուրներ չի հայտնել։ ՌԴ ՊՆ-ի տվյալներն արմատապես այլ են․ վերջին անգամ զոհերի մասին հաղորդվել է մարտի 25-ին՝ հաստատելով 1351 զինծառայողի մահը։ Համաձայն Ուկրաինայի գլխավոր շտաբի՝ զոհվել է ավելի քան 17000 ռուս զինվոր։
Չափազանց դժվար է հաստատել կորուստների տվյալները շարունակվող ռազմական գործողությունների պայմաններում։ Հայտնի են զոհված առնվազն հարյուրավոր ռուս զինվորների անուններ։
Հարցազրույցում Նուլանդը հայտարարել է, որ Կիևի և Չեռնիգովի դեմ հարձակումից հրաժարվելու Ռուսաստանի պաշտպանության նախարարության որոշումը ուկրաինական բանակի համառ պաշտպանության արդյունքն է։ Միաժամանակ նա նշել է, որ ռուսական զորքերը կվերախմբավորվեն և կփորձեն շարունակել հարձակումը, հնարավոր է, Ուկրաինայի այլ շրջաններում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել