copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:12 30-03-2022

Պետք է պատրաստ լինեն քննադատության. զոհվածի մայրը՝ Աննա Հակոբյանի և մի քանի որդեկորույս մայրերի հանդիպման մասին


Մի քանի օր է, ինչ համացանցում ակտիվ քննարկվում է Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից կազմակերպված հանդիպումը նրա և զոհված տղաների մի քանի մայրերի հետ։ Հանդիպումը լայն քննադատության առիթ դարձավ, մայրերին մեղադրում էին Հակոբյանի հետ հանդիպմանը մասնակցելու մեջ։ Միջոցառմանը ներկա է եղել նաև երգչուհի Սիլվա Հակոբյանը, որտեղ երգել է իր հայտնի «Խաչիկը-Վաչիկը» երգը։ Երգչուհին անդրադարձել է նաև իր հասցեին հնչած քննադատություններին՝ նշելով, որ այդ միջոցառմանը երգել է անվճար, և երգել է բացառապես այն երգերը, որոնք մայրերն են ուզել։

Երեկ էլ թեմային անդրադարձել էր նաև Աննա Հակոբյանը։ Նա, վերլուծելով հանրային արձագանքի տարբեր օրինակներ, եկել է եզրակացության, որ հանրությունը չի ընդունում, որ զոհվածի մայրը կարող է վերադառնալ բնականոն կյանք և որոշակի հանրային պահվածք դրսևորել, որը դուրս է ընդունված պատկերացումներից։

Զոհված Մխիթար Գալեյանի մայրիկից՝ Աստղիկ Գալեյանից, Oragir.news-ը հետաքրքրվեց, թե արդյոք իրեն հրավիրե՞լ են մասնակցելու միջոցառմանը: Նա պատասխանեց. «Ոչ, հրավեր չի եղել»։ Ինչ վերաբերում է նաև մայրերի հասցեներին հնչած քննադատություններին՝ միջոցառմանը մասնակցելու վերաբերյալ, ասաց, որ յուրաքանչյուրն ինքն է պատասխանատու իր արարքի համար. «Ամեն ծնող ինքն է պատասխանատու իր արարքների համար, իրենց որոշումն է, կոնկրետ ես չեմ մասնակցել։ Մամաների հանդիպմանը դեմ չեմ՝ ասում են, խոսում, լիցքաթափվում, մայրերը միմյանց հասկանում են շատ լավ, չէ՞ որ բախտակիցներ ենք։ Չպետք է հանրայնացնել այդ ամենը, ու քանի որ արդեն բոլորը տեսել են, ուրեմն պետք է պատրաստ լինեն քննադատության։ Դա բնական երևույթ է»։

Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ