copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:07 29-03-2022

Այսուհետ «Եռաբլուրում» նկարահանումները կլինեն միայն թույլտվությամբ

Օրեր առաջ՝ մարտի 27-ին, Oragir.news-ը այցելել էր «Եռաբլուր» պանթեոն։ Մուտքի մոտ մեզ մոտեցան պանթեոնի աշխատակիցները և արգելեցին առանց թույլտվության առաջ գնալ և ինչ-որ նկարահանում անել։ Աշխատակիցը ստուգեց մեր՝ լրագրողի վկայականը, նկարեց, ճշտեց՝ ում գերեզմանին ենք այցելում, հետո նոր թույլ տվեց առաջանալ։ Նախկինում նման միջադեպի չէինք հանդիպել։

Oragir.news-ը կապ հաստատեց «Եռաբլուր» զինվորական պանթեոնի պետ Մայոր Պողոսյանի հետ՝ հարցնելով, թե ո՞րն է պատճառը նման արգելքի, կա՞ արդյոք ՊՆ-ից նման որոշում, որով արգելվում է նկարահանումը «Եռաբլուրում», և ինչպե՞ս են վերահսկում, որպեսզի նկարահանումներ չլինեն առանց ներկայացուցիչների իմացության։ «Մենք առհասարակ դեմ չենք ինչ-որ բան նկարելուն կամ լուսաբանելուն, այլ հակառակը՝ լինում են դեպքեր, երբ մոտենում ենք, հարցեր են լինում, օգնում ենք լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Եթե դուք գալիս և ուզում եք ինչ-որ բան նկարել, առաջանում եք, թույլտվություն վերցնում, հետո նկարում՝ մենք չենք արգելում նկարել, ուղղակի տեղեկանում ենք այդ մասին»,- ասաց Մայոր Պողոսյանը։

Իսկ այն հարցին, թե որն է որոշման պատճառը, Պողոսյանն ասաց. «Մարդիկ գալիս են՝ առանց թույլտվության նկարում են հերոսների շիրիմը և հրապարակում, ծնողները գնում են նախարարություն՝ բողոքում են, ասում են՝ ինչի՞ են նկարել, ես չէի ուզում նկարեին։ Դե, ծնողները տարբեր են, չես կարող ասել՝ ինչ են մտածում։ Ասում են՝ թող չնկարեն։ Արդեն մի քանի ամիս է՝ թույլտվությամբ է նկարահանումը։ Սա հնարավորություն է տալիս մեզ իմանալ՝ ով է նկարում և ինչի համար»։ Իսկ մեր այն հարցին՝ ինչպե՞ս եք վերահսկում, Պողոսյանը պատասխանեց. «Վերահսկում ենք տեսախցիկներով և ոստիկանության պահակ-օպերատորների օգնությամբ։ Լինում են դեպքեր, երբ հեռախոսով են նկարում, մոտիկանում ճշտում ենք՝ ով են. եթե ծնող կամ ազգական չի, արգելում ենք նկարել»։

Լիլիթ Հարությունյան

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է