copy image url
Ներքին Միտք 3 տարի առաջ - 13:15 28-04-2023

ԳՇ պետի թույլտվությամբ՝ լուսանկարվում էր առաջնագիծը․ տեսանելի էր մեր բնագծերի թիկունքային հատվածը

ԳՇ պետի թույլտվությամբ, լուսանկարվում, տեսանկարվում էր առաջնագիծը, տեսանելի էր ոչ միայն ադրբեջանական դիրքերը, այլ նաև մեր բնագծերի թիկունքային հատվածը:
Ֆեյսբուքյան էջում նման դիտարկում է արել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․

«ԱԽ քարտուղարի, ԳՇ պետի ուղեկցությամբ ֆրանսիական պատվիրակությունը Ջերմուկում էր:
ԳՇ պետը մանրամասն ներկայացնում էր թշնամու առաջխաղացման ճակատը, խորությունը, մխրճման հատվածները, տարածքային կորուստները, ցույց տալիս, թե որտեղ են եղել մինչև 2022-ի սեպտեմբերյան հարձակումը, ապա հետո որտեղ են դիրքավորվել:

Լուսաբանվող այդ այցի ժամանակ, ըստ էության, ԳՇ պետի թույլտվությամբ, լուսանկարվում, տեսանկարվում էր առաջնագիծը, տեսանելի էր ոչ միայն ադրբեջանական դիրքերը, այլ նաև մեր բնագծերի թիկունքային հատվածը:

Նպատակս պնդելը չէ, թե դրանով անվտանգության կանոններ են խախտվել, այլ այն, որ եթե այդպիսի կադրեր իր այցի շրջանակներում հրապարակեր իշխանության սիմպատիային չարժանացած որևէ քաղաքացի` ընդդիմադիր գործիչ, ԶԼՄ ներկայացուցիչ կամ պարզապես տարածքի բնակիչ, ապա իշխանությունը նախ նրան 5-րդ շարասյուն կորակեր, ապա մեր երկրի վերջին 5 տարվա բոլոր ողբերգությունների պատասխանատու կհռչակեր, դեռ չեմ խոսում իրավապահներին իջեցվող քաղաքական հանձնարարությունների մասին»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը