copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:44 26-03-2022

Գերմանիան ավելի արագ կհրաժարվի ռուսական գազից, քան ոմանք կարծում են․ Շոլց

Գերմանիան կարող է հրաժարվել ռուսական էներգակիրներից շատ ավելի արագ, քան կարծում են ոմանք։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ Եվրամիության գագաթնաժողովի արդյունքներով Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Ինտերֆաքսը։
Քաղաքական գործիչը հավելել է, որ այժմ իր երկիրը մի շարք այլ պետությունների համեմատ ավելի քիչ է կախված ռուսական գազից։
Շոլցի խոսքով՝ ԵՄ երկրների՝ ռուսական գազից անկախանալու գործընթացն այժմ անշրջելի է դարձել։
Մարտի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախարարների կաբինետի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանից Եվրոպա և ԱՄՆ բնական գազի և այլ արտահանումների վաճառքը շուտով կիրականացվի միայն ռուբլիով։ Պետության ղեկավարը միաժամանակ ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի բնական գազ մատակարարել այն ծավալներին ու գներին համապատասխան, որոնք ամրագրված են նախկինում կնքված պայմանագրերում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ