copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 07:48 29-01-2024

ԵՄ մյուս երկրները պետք է ավելի շատ աջակցեն Ուկրաինային․ Գերմանիան միայնակ ի վիճակի չէ․ Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ ԵՄ մյուս երկրները պետք է ավելի շատ օգնություն ցուցաբերեն Ուկրաինային, քանի որ Գերմանիան միայնակ ի վիճակի չէ կրել այդքան մեծ բեռ։ Այս մասին նա հայտարարել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության համաժողովում ելույթ ունենալիս։

«Չպետք է այնպես լինի, որ Գերմանիան այդքան մեծ մասնաբաժին ունենա Ուկրաինային տրամադրվող օգնության ընդհանուր ծավալում։

Շատ բան անելը պետք է լինի մեր ներդրումը, բայց մնացած բոլորը նույնպես պետք է շատ բան անեն»,-հավելել է նա՝ տեղեկացնելով, որ փետրվարի 1-ին ԵՄ գագաթնաժողովում կբարձրացնի բեռի բաշխման հարցը Կիևին օգնություն ցուցաբերելու հարցում։

Շոլցի խոսքով, «վճռական պահն այժմ եկել է» ուկրաինական հակամարտության հարցում։

Կանցլերը կրկին հավաստիացրել է, որ Բեռլինը 2024 թվականին Ուկրաինային աջակցելու համար կհատկացնի ավելի քան 7 միլիարդ եվրո, ինչը կկազմի ԵՄ երկրների օգնության կեսից ավելին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին