Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:08 25-03-2022

Բարձրացել ա անասունների հետեւից՝ տեսել ա վրանները․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վիրավորեց կապանցի պատգամավոր Աննա Գրիգորյանին, որն ադրբեջանցիների՝ Ներքին Հանդ ներխուժելու մասին հարց էր տալիս։ Նա հպարտորեն հայտարարեց, թե եղել է Ներքին Հանդում, ծանոթացել իրավիճակին։

Մենք զրուցեցինք Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչիկ Բաղդասարյանի հետ։ Նա ասաց, թե լսել է, որ նախարարը եկել է տարածք, բայց իր հետ հանդիպում չի եղել, ոչ էլ գյուղացիների հետ։ Թե ինչու՝ չի կարող ասել, միայն գիտի, որ եկել-նայել են ու հեռացել։

«Եկել-նայել են երեւի էդ տարածքը, տենան՝ ճի՞շտ ենք ասում, թե՞ սուտ»,- ասաց նա։ Նա պնդեց, որ ադրբեջանցիներին նկատել են այս տարվա մարտի 10-15-ը, մինչ այդ չեն նկատել։ Բայց ՊՆ-ն հաղորդեց, որ ավելի վաղ են դրանք եկել, հնարավո՞ր է ավելի վաղ եկած լինեին՝ դուք չնկատեիք։ «Հա, դե ամեն հովիվ մի տեղ ա անասունը տանում, հիմա որտեղ իրանք են, շատ բարձր ա»։ Նշեցինք, որ ՄԻՊ-ին իրենց գյուղացիները վստահեցրել են, որ երկու ամիս առաջ այդ տեղից փայտ են հավաքել եւ չեն նկատել թշնամուն։ Համայնքապետը չբացառեց։ Իսկ 2020-ի պատերազմից առաջ երբեւէ նման միջադեպ եղե՞լ է, որ խախտեն, գան այդ տարածք։

«Չէ, չէ, երբեք․․․ Գյուղի հովիվն է առաջինը տեսել, դա շատ բարձրադիր բարձունք ա, հիմա էլ որ ձյուն ա, չենք բարձրանում, էդ օրը անասունները գնացել, չեն եկել, բարձրացել ա, որ տեսնի՝ էդ բարձունքի՞ն են, նկատել ա վրանները։ Հիմա էդ կողմը չենք էլ գնում, որ իմանանք՝ ինչ ա կատարվում»,- ասաց համայնքապետը՝ ըստ էության հերքելով ՊՆ-ի սուտը, թե Կապանի Ներքին Հանդ գյուղի տարածքն ադրբեջանական դիտարկման ներքո չէ, ու, հետեւաբար, անվտանգության հարցեր չկան»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել