copy image url
Ներքին 3 տարի առաջ - 00:29 09-12-2022

Աչքածակ անասունների մշակած մեխանիզմների պատճառով բանկերին 5% հավելյալ գումար եմ վճարում. Գ. Միսկարյան

«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Տեսեք, թե բանկերի թալանը ինչպես է լինում։

Դեկտեմբերի 7-ի դրությամբ անկանխիկ գործարքների համար եվրոյի փոխարժեքը բանկերում 405 առք -420 վաճառք էր, փոխանակման կետերում 420-426 դրամ։

Այսինքն շուկայում եվրո պահանջարկը այնպիսին է, որ մեկ եվրոյի համար պատրաստ են վճարել 420 դրամ, բայց բանկերը ի սկզբանե մեկ եվրոյի համար վճարում են նվազեցված գին` 400 դրամ։
Տարբերությունը` 20 դրամը, կազմում է 5%։

Այսինքն, եթե համարենք, որ ես տնտեսվարող սուբյեկտ եմ (օրինակ, ծիծակի թթու արտահանող ընկերություն) ապա բանկը ինձ 5 տոկոս պակաս դրամ է տալիս մեկ եվրոյի դիմաց (բոլոր տարադրմների դեպքում կա տարբերություն), քան եվրոյի շուկայական արժեքն է։

Ի՞նչ է դա նշանակում։

Երբ ես արտահանում եմ որևէ ապրանք եվրոպա, ապա ես արտահանում եմ եվրոյով։ Պայմանագիր եմ կնքում գնորդի հետ, հաշիվ եմ ներկայացնում և ինձ վճարում են ենթադրենք 10 000 եվրո, որպեսզի ես ծիծակ առնեմ, թթու դնեմ և ուղարկեմ իրենց։

Ըստ ՀՀ օրենքների, ես իրավունք չունեմ Հայաստանում ձեռք բերված ապրանքի համար վճարեմ այլ արժույթով, պարտավոր եմ վճարել միայն դրամով (եվ դա նորմալ է)։ Դարձյալ օրենքի պահանջով, ես պիտի վճարեմ ձեռք բերված ծիծակի համար անկանխիկ (նույնպես նորմալ է)։

Բայց... (էստեղ ուշադրություն)

երբ ես պիտի դրամ ձեռք բերեմ, որպեսզի վճարեմ իմ գնած ծիծակի համար, բանկը ինձանից եվրոն գնում է 5% էժան, քան եվրոյի շուկայական արժեքն է։

Հասկանո՞ւմ եք... բանկը, ըստ էության, «փայ է մտնում» իմ բիզնեսի մեջ, ու ոչ մի բան չանելով, ինձանից 5% տանում է ու ես ոչինչ չեմ կարող անել, որովհետև, պետությունն է այդպես պահանջում։
Այսինքն, ես հարկերից բացի, մի հատ էլ, ինչ որ աչքածակ անասունների մշակած մեխանիզմների պատճառով, բանկերին եմ վճարում հավելյալ 5%։

Հասկանո՞ւմ եք։ Էդ 5%-ը կարող էր հարկ լիներ ու գնար պաշտպանությանը, բայց կենտրոնական բանկն ու ֆիննախը որոշել են, որ պետք է բանկերի միջոցով թալանեն մարդկանց։

Ես դեռ չեմ խոսում, թե դրամի նման արժևորված լինելը ինչ հարված է տեղական արտադրողի ու արտահանողի համար։ Ես խոսում եմ բացառապես օրենքի պահանջով տնտեսվարողներին թալանելու մասին։

Դասականի ասած` անննասուն երգիր ա, անննասուն կառավարիչներով...»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել