Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:51 23-03-2022

«Խողովակ» և «տրամաչափ» բառերը ԱԳՆ-ում տհաճ ասոցիացիաներ են առաջացնում․ ԱԳՆ-ի խայտառակ պատասխանը

Օրերս Արտաքին գործերի նախարարությունը, պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցմանը, թե ի՞նչ ճանապարհներով և ո՞ւմ են փոխանցվել Ադրբեջանի կողմից Հայաստանին ուղղված հայտնի 5 կետերը, ԱԳՆ-ից ոչինչ չասող պատասխան էին տվել, թե 5 կետերը փոխանցվել են «ՀՀ իշխանություններին» «դիվանագիտական խողովակներով»։

Oragir.news-ը ԱԳՆ-ին գրավոր հարցում էր ուղարկել՝ հարցնելով, թե․

1․ Ինչպե՞ս է ՀՀ ԱԳՆ-ն հասկանում «ՀՀ իշխանություններ» տերմինը, ո՞վ կամ ովքե՞ր են, ԱԳՆ-ի կարծիքով, համարվում «ՀՀ իշխանություններ», ո՞ր պետական մարմինն է «ՀՀ իշխանությունները», կամ ո՞ր պաշտոնատար անձը կամ անձինք։

2․ Ինչպե՞ս է ՀՀ ԱԳՆ-ն հասկանում «Դիվանագիտական խողովակ» հասկացությունը, դա ի՞նչ խողովակ է, ի՞նչ տրամաչափի։ Եթե դա փոխաբերական իմաստով գործածվող հասկացություն է, ապա խնդրում եմ բացատրել, թե ի՞նչ է այն նշանակում, ո՞ր միջոցներն են համարվում «դիվանագիտական խողովակ»։

Այս հարցերին ի պատասխան ԱԳՆ-ն մի տեքստ է ուղարկել, որը ավելի շատ տեքստը կազմողի՝ վաղ մանկությունում ստացած տրավմաների և սխալ դաստիարակության հետևանք է․

«Ի պատասխան ս.թ. մարտի 21-ի Ձեր հարցման հայտնում ենք, որ բարձրացված հարցերը որևէ առնչություն չունեն «Տեղեկատվության ազատության մասի» ՀՀ օրենքի հետ։ Խորհուրդ ենք տալիս Ձեր և Ձեր խմբագրի տրամաչափային հետաքրքրություններով չխանգարել ՀՀ ԱԳՆ աշխատանքներին»։

Փաստորեն ԱԳՆ-ում դեռևս Չավուշօղլուի հետ վերջին սիրատոչոր գրկախառնությունների էյֆորիայի տակ են, կամ էլ այդ հանդիպումից հետո ԱԳՆ-ում «խողովակ» և «տրամաչափ» բառերը տհաճ ասոցիացիաներ են առաջացնում տեքստը կազմողի մոտ։

Ի դեպ, պատասխանը ստորագրված է լրատվական վարչության կողմից, կոնկրետ պաշտոնյայի անուն նշված չէ, չի բացառվում, որ հենց Արարատ Միրզոյանը այն գրած լինի։ Փաստորեն ՀՀ ԱԳՆ-ն այսպես է կատարում օրենքի պահանջը։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել