Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:06 22-03-2022

ՌԴ ՔԿ-ն գործ է հարուցել ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնի դեմ

Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն երեք հոդվածով քրեական գործ է հարուցել ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնի դեմ, հաղորդում է գերատեսչությունը։
Գորդոնը մեղադրվում է պատերազմ սկսելու հրապարակային կոչերի, ազգային պատկանելության հիման վրա ատելություն հրահրելու և Ռուսաստանի զինված ուժերի գործողությունների վերաբերյալ կեղծիքների հրապարակային տարածման մեջ։
ՌԴ ՔԿ-ն, մասնավորապես, պնդում է, որ լրագրողը «ուկրաինական հեռուստաալիքի եթերում կոչ է արել հարձակվել Ռուսաստանի Դաշնության վրա և ագրեսիվ պատերազմ սանձազերծել նրա դեմ՝ միջուկային զենքի կիրառմամբ»։ Նա նաև կանխամտածված կեղծ տեղեկատվություն է տարածել Ռուսաստանի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների և խաղաղ բնակչության «ռմբակոծությունների» և «հրետանային գնդակոծությունների» մասին։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել