copy image url
Սպորտ 5 տարի առաջ - 11:50 26-05-2021

ՈՒԵՖԱ-ն գործ է հարուցել Ռեալի, Բարսելոնայի և Յուվենտուսի դեմ

ՈՒԵՖԱ-ն հայտարարել է Ռեալի, Բարսելոնայի և Յուվենտուսի նկատմամբ կարգապահական գործ հարուցելու մասին։ Այս թիմերը, հիշեցնենք, մինչև հիմա չեն լքել Եվրոպական Սուպերլիգան։

«ՈՒԵՖԱ-ի էթիկայի և կարգապահական կոմիտեի կողմից, այսպես կոչված, Սուպերլիգա մասով իրականացված հետաքննությունից հետո գործ է հարուցվել Ռեալի, Բարսելոնայի և Յուվենտուսի նկատմամբ՝ ՈՒԵՖԱ-ի նորմատիվ-իրավական բազայի հնարավոր խախտման համար»,- հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք՝ Սուպերլիգան՝ 12 թիմերի մասնակցությամբ, ձևավորվել է ապրիլի 19-ին, բայց արդեն երկու օր անց 9 ակումբ հայտարարեց այդ մրցաշարից դուրս գալու մասին։

Մայիսի 7-ին ՈՒԵՖԱ-ն ներկայացրեց, թե ինչպես կպատժվեն Սուպերլիգայի նախկին մասնակիցները։ 9 ակումբներից յուրաքանչյուրը 15 մլն եվրո կնվիրաբերի ամբողջ Եվրոպայում ֆուտբոլի զարգացման համար։ Ակումբները նաև պարտավորվել են որպես փոխհատուցում վերադաձնել մրցաշրջանի ընթացքում ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի մասնակցությունից ստացած եկամուտի 5%-ը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը