Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:10 20-03-2022

Չընդհատվող ձյունն ու բուքը ճանապարհաշինարարներին թույլ չեն տալիս անվտանգ երթևեկություն ապահովել

Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում ձյան աննախադեպ առատ տեղումներ են, ինչն ուղեկցվում է ձնաբքով, ավտոճանապարհներին ցածր տեսանելիությամբ։ Եղանակային խիստ պայմանները, չընդհատվող ձյունն ու բուքը թույլ չեն տալիս շուրջօրյա աշխատող ճանապարհաշինարարներին ապահովել անվտանգ երթևեկություն։ Այս մասին տեղեկացրել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

«Այս պահին բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ են Որոտանի լեռնանցքը (Սարավան- Զանգեր), Գորայք-Սիսիան, Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ, Թթուջուր-Նավուր, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհները։


Վանաձոր-Դիլիջան, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածները, Թորոս-Աշոցք-Բավրա ավտոճանապարհը, Սպիտակի ոլորանները, Գավառի տարածաշրջանի ավտոճանապարհները սաստիկ բքի պատճառով դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Կապանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ջուջևան-Ոսկեպար ավտոճանապարհը, Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ինտենսիվ երթևեկության պայմաններում ստեղծվում են խցանումներ և վթարավտանգ իրավիճակներ։ Որոշ դեպքերում ճանապարհը մաքրող տեխնիկան չի կարողանում ժամանակին տեղ հասնել և կատարել ճանապարհի մաքրման աշխատանքներ։

Ելնելով ստեղծված արտակարգ իրավիճակից՝ Ճանապարհային դեպարտամենտը հորդորում է վարորդներին ճանապարհ դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում և տեղեկացնում, որ

ավտոճանապարհներին տիրող իրավիճակի մասին օպերատիվ տեղեկատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով շուրջօրյա գործող 010 562533 հեռախոսահամարով։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան