copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:29 17-03-2022

Ուզբեկստանը հանդես է եկել Ուկրաինայի տարածքային ամբողջականության օգտին

Ուզբեկստանը հանդես է գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության օգտին և մտադիր չէ ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԴԾՀ և ԼԺՀ) անկախությունը: Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Աբդուլազիզ Կամիլովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Դիվանագետը հիշեցրել է, որ Ուզբեկստանը պատմականորեն լավ հարաբերություններ ունի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ, ուստի հանրապետությունը արտաքին քաղաքականություն կկառուցի իր սեփական, այլ ոչ թե ուրիշի ազգային շահերի հիման վրա։
Բացի այդ, Տաշքենդը կշարունակի փոխշահավետ համագործակցությունը Մոսկվայի և Կիևի հետ։
Կամիլովը նաև հավելել է, որ Ուզբեկստանի իշխանություններն անհանգստացած են Ուկրաինայում ռազմական բախումներով, և կոչ է արել հակամարտությունը լուծել դիվանագիտական ​​ճանապարհով։
«Մենք հանդես ենք գալիս բռնության և ռազմական գործողությունների դադարեցման օգտին», - ընդգծել է Ուզբեկստանի արտգործնախարարը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի