copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:07 17-03-2022

Ռուսական նավերը մոտեցել են Օդեսային

Օդեսայի ափերի մոտ նկատվել են Ռուսաստանի Դաշնության Սևծովյան նավատորմի նավեր: Այս մասին հինգշաբթի՝ մարտի 17-ին, հայտնել է Օդեսայի շրջանային վարչակազմի ներկայացուցիչ Սերգեյ Բրատչուկը։

Նրա խոսքով՝ ռուսական դեսանտի իջեցման նախապատրաստությունը չի նկատվում, իսկ նավերի մոտենալը Օդեսային ոչ այլ ինչ է, քան քաղաքացիների վրա հոգեբանական ճնշում գործադրելու փորձ։

«Թշնամու նավերը նորից հայտնվել են հորիզոնում... Թող հայտնվեն, մենք պարզապես կսպանենք նրանց: Ինչ վերաբերում է այսօրվա հոգեբանական ճնշումներին Օդեսայի բնակիչների վրա, ապա դա հասկանալի է, իսկապես հոգեբանական ճնշում է: Այսօր մենք ծովային դեսանտի իջեցման ինչ-որ նախապատրաստություն չենք նկատում»,- ասել է Բրատչուկը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել