Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 11:44 24-06-2022

Լիբերիայի դրոշի ներքո նավարկող «Սովկոմֆլոտի» նավերը պատժամիջոցները շրջանցելով ռուսական նավթ են տեղափոխում Եվրոպա․ OCCRP

Ռուսական «Սովկոմֆլոտ» պետական ​​ընկերությանը պատկանող լցանավերը շարունակում են նավթ տեղափոխել Եվրոպայի նավահանգիստներ՝ շրջանցելով արևմտյան պատժամիջոցները։ Այս մասին հաղորդել է OCCRP միջազգային հարթակը։

Ըստ քննիչների, ռուսական ընկերությանը հաջողվել է շրջանցել սահմանափակումները, քանի որ կարողացել է դրանք որպես Կիպրոսում և Արաբական Միացյալ Էմիրություններում գործող իր դուստր ձեռնարկությունների սեփականություն գրանցել։

Այս իրավիճակում նավի պատկանելությունը պարզելը գրեթե անհնար է, առավել ևս, երբ ընկերությունը փոխում է նավերի անվանումները, իսկ լցանավերը որոշ երկրներում անջատում են թրեքերները, ասել է միջազգային քաղաքականության և ֆինանսների մասնագետ Ռիկարդո Սոարեսը։ Նա նաև ընդգծել է, որ Լիբերիայի դրոշի ներքո նավարկելը նավի պատկանելությունը թաքցնելու ամենահեշտ միջոցն է։

OCCRP-ն «Սովկոմֆլոտի» ավելի քան 18 լցանավ է հայտնաբերել, որոնցից յուրաքանչյուրը մեկ ուղևորության ժամանակ միջինում մոտ 240 միլիոն դոլարի նավթ է տեղափոխում։ Կազմակերպությունը հետևել է նրանցից առնվազն հինգին, երբ նավերը կա՛մ վերադառնում էին, կա՛մ ուղևորվում էին, կա՛մ գտնվում էին Իտալիայի, Դանիայի և Նիդեռլանդների նավահանգիստներում՝ ընկերության դեմ ԵՄ պատժամիջոցների ուժի մեջ մտնելուց հետո:

Ո՞վ է «Սովկոմֆլոտի» լցանավերով մատակարարվող ռուսական նավթի գնորդը, պարզ չէ։ Տնտեսագետ Ջոն Քրիստենսենի կարծիքով, այս ընկերության գործողությունները վկայում են այն մասին, թե որքան է Ռուսաստանը ձգտում մեղմել կամ խուսափել արևմտյան պատժամիջոցներից։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել