copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:43 15-03-2022

Բոլորը ունեն իրենց մեղավորությունը, Փաշինյանը, իհարկե, արեց այն՝ ինչը անթույլատրելի էր․ Արա Աբրահամյան

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք նա չի՞ համարում, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան և կապիտուլյանտ է, արդյոք Փաշինյա՞նն է թիվ մեկ մեղավորը Արցախը հանձնելու և հազարավոր զոհերի համար, ի՞նչ գնահատականներ ունի դրա վերաբերյալ և հնարավո՞ր է՝ սկսվեն պրոցեսներ Փաշինյանին հեռացնելու համար։ Արա Աբրահամյանը պատասխանեց․

«Ես ասել եմ՝ ինչպես են նրանք ընտրություններ անցկացրել։ Առաջին նախագահը ունի իր մեղքը, արեց այնքան, որքան կարողացավ։ Մենք լիքը խնդիրներ ունենք, նա պետք է մինչև վերջ տաներ այդ խնդիրները և վերջակետ դներ․ մենք հաղթող էինք։ Այնուհետև եկավ Քոչարյանը, արեց այնքան, որքան կարողացավ։ Նրանից հետո Սերժ Սարգսյանը, և վերջնական, իհարկե, Փաշինյանը։ Այնպես չէ, որ կա մեկը, որ մեղք չունի, ավելին ասեմ, մենք բոլորս ենք մեղավոր, բայց, որ Փաշինյանը այստեղ է, ո՞վ է մեղավոր, հարց եմ տալիս, կարողա՞ Ադրբեջանն է մեղավոր, ոչ՛, որովհետև մենք ենք մեղավոր։ Այսօր նույնիսկ բանակ չունենք, որ կռվենք, ընդհանրապես մենք՝ բոլորս ոչինչ չունենք։ Եթե խնդիրը ճիշտ դրվի, լուծումը ևս ճիշտ կստացվի։ Բոլորը ունեն իրենց մեղավորությունը, Փաշինյանը, իհարկե, արեց այն՝ ինչը անթույլատրելի էր»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել