copy image url
Ներքին Միտք 6 ամիս առաջ - 19:02 15-01-2026

Անթույլատրելի է հեղուկ գազի սրընթաց թանկացումը, ինչը ազդելու է քաղաքացիների կյանքի որակի վրա

Վերջին օրերին աննախադեպ բարձրացել է հեղուկ գազի արժեքը՝ 180-190 դրամից հասնելով մինչև 250 դրամի։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Սա այն դեպքում, երբ, օրինակ, Ռուսաստանի Դաշնությունում հեղուկ գազի գինը ներկա պահին 100 դրամ է:

Մինչ կառավարության անդամները փորձում են գնաճը կապել աշխարհաքաղաքական իրադարձությունների, մասնավորապես՝ Իրանում տեղի ունեցողի հետ կամ պայմանավորել եղանակային պայմաններով, մասնագետներն ու քաղաքացիները ունեն մտավախություններ, որ գործ ունենք արհեստական դեֆիցիտի առաջացման հետ, ինչի նպատակը ադրբեջանական բենզինի իրացումն է։

Այսօր էլ վարչապետի աթոռը զբաղեցնողը հանդարտությամբ հայտարարեց, որ շուկան ինքն իրեն կկարգավորվի՝ տպավորություն ստեղծելով, որ կառավարությունը որևէ անելիք չունի այս առումով։

Գնաճի պատճառները պարզելու ուղղությամբ պատշաճ ուսումնասիրություն պետք է իրականացնի և այն հանրայնացնի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, և ոչ հանձնաժողովի նախագահի կողմից տրվի անորոշ բացատրություն, թե թանկացման պատճառը եղանակն է կամ լոգիստիկ խնդիրները, և որ այն օրինաչափ է, ունի սեզոնային բնույթ։

Ի դեպ, քաղաքացիներից ստանում ենք ահազանգեր, որ Հանրապետության մի շարք լցակայաններում թերլիցքավորման դեպքեր են տեղի ունենում։ Այս հարցը ևս պետք է լինի ՄՊՀ-ի ուշադրության կենտրոնում։

Անթույլատրելի է նման սրընթաց թանկացումը, ինչը, վստահաբար ազդելու է մեր քաղաքացիների, և ոչ՝ ադրբեջանական բենզին ներկրող օլիգարխների կամ 9 միլիոն պարգևավճար ստացող նախարարների կյանքի որակի վրա»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը