copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:54 15-03-2022

Աբրամովիչը Մոսկվա է ժամանել Թել Ավիվից. լրատվամիջոցներ

Reuters գործակալությունը հաղորդում է, որ ռուսաստանցի գործարար Ռոման Աբրամովիչը Մոսկվա է ժամանել իր բիզնես-ջեթով։

Աբրամովիչի ինքնաթիռը նախօրեին թռել է Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանից և Մոսկվա հասնելուց առաջ կարճ կանգառ է արել Ստամբուլում, հաղորդել է գործակալությունը՝ հղում անելով Flightradar24 ծառայության տվյալներին։

Գործարարին լուսանկարել են երկուշաբթի օրը՝ Իսրայելի օդանավակայանի VIP գոտում։

Անցած շաբաթ Բրիտանիայի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել յոթ ռուսաստանցի գործարարների, այդ թվում՝ Աբրամովիչի նկատմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած կապի պատճառով (Աբրամովիչը հերքել է այդ փաստը)։

Financial Times-ը հաղորդել է, որ նման որոշում են կայացրել նաև ԵՄ իշխանությունները։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ