copy image url
Ավելին 5 տարի առաջ - 22:57 24-02-2021

ՌՈՄԱՆ ԱԲՐԱՄՈՎԻՉԸ ԳՆԵԼ Է ՆՈՐ ԶԲՈՍԱՆԱՎ. ԶԼՄ

Ռուսական Forbes-ը հայտնում է, որ 54-ամյա գործարար Ռոման Աբրամովիչը գնել է նոր զբոսանավ: Ըստ ամսագրի՝ նավը կգործարկվի հաջորդ շաբաթ: Մինչ այդ Բրեմերհավեն քաղաքում գտնվող «Lyold Werft» նավաշինարանում կավարտվեն «Solaris» կոչվող՝ 145 մետր երկարությամբ նավի աշխատանքները:

Նավը պատկանում է օժանդակ նավերի դասին և հանդիսանում է որպես արշավախմբային զբոսանավ («հետախույզ»): Ֆորբսի հետ զրույցում փորձագետը նշել է, որ այսօր այդպիսի նավերի պահանջարկը բավականին մեծ է:

Աբրամովիչը ունի նաև մեկ այլ զբոսանավ՝ հայտնի «Eclipse» անունով՝ 162 երկարությամբ: Այն ունի 8 տատակամած, 48 սենյակ, 60 հոգանոց անձնակազմ, և կահավորված է վերելակով, մարզադահլիճով, լողավազանով, ուղղաթիռով, ավտոտնակով և այլ հարմարություններով:

Նոր զբոսանավի իրական արժեքը դեռ հայտնի չէ: Այնուամենայնիվ, փորձագտեները այն գնահատում են 250-ից 546 միլիոն դոլլար:

Նշենք, որ Ռոման Աբրամովիչի կարողությունը այս պահին գնահատվում է 14,4 միլիարդ դոլլար: Վերջերս լրատվամիջոցները հայտնել են, որ նա ցանկանում է ներդրումներ կատարել Գելենջիկում և Կարելիայում զբոսաշրջության բիզնեսի զարգացման համար:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին