copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:41 14-03-2022

Դեսպան Ավետիսյանն Իսպանիայի ԱԳՆ ղեկավարին ներկայացրել է Արցախում տիրող հումանիտար իրավիճակը

Դեսպան Սոս Ավետիսյան մարտի 14-ին հանդիպում է ունեցել Իսպանիայի արտաքին գործերի, Եվրոպական միության և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ։ Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ դեսպան Ավետիսյանն Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին ներկայացրել է Արցախում տիրող հումանիտար իրավիճակը: Դեսպանը վերջինիս ուշադրությունը հրավիրել է Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ հոգեբանական ճնշումներ գործադրելու ադրբեջանական կողմի փորձերին և կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնման հարցում արհեստական խնդիրներ ստեղծելու փաստերին։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի խնդիրներին։

Ամենից շատ դիտված

22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է
23:10 Հրաձգության Հայաստանի հավաքականը թիմային պայքարում աշխարհի չեմպիոն է
22:49 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը 5 տարի է` չի աշխատում. մեղավորը նախագիծն է