copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:35 13-03-2022

ՆԱՏՕ-ի երկրների տարածքում Ռուսաստանի արձակած ցանկացած կրակոց կդիտվի որպես հարձակում ամբողջ դաշինքի վրա․ Սալիվան

ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրների տարածքում ցանկացած կրակոց կհանգեցնի ամբողջ դաշինքի կողմից պատասխան արձագանքի` համաձայն Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածի:
CBS-ին տված հարցազրույցում Սալիվանը կրկնել է նախագահ Ջո Բայդենի դիրքորոշումը, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի իր տարածքի «ամեն թիզը»: Հարցին, թե դա վերաբերո՞ւմ է Ուկրաինայի հարևան երկրների տարածքում պատահական հարվածի հնարավորությանը, Սալիվանը պատասխանել է, որ դա նույնպես կհանգեցնի ՆԱՏՕ-ի պատասխանին։
Սալիվանը նաև նշել է, որ ԱՄՆ-ը վստահ է իր կարողության մեջ՝ շարունակելու զենք մատակարարել Ուկրաինային արևմտյան սահմանով, չնայած հրթիռային հարձակմանը Լվովի մարզում գտնվող Յավորովի փորձադաշտի վրա՝ Լեհաստանի տարածքից 15 կմ հեռավորության վրա:
Սալիվանը նաև ասել է, որ ԱՄՆ-ն զգուշացնում է Ռուսաստանին Ուկրաինայում քիմիական զենք օգտագործելու մասին, և որ Ռուսաստանը «ծանր գին» կվճարի, եթե դա անի:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ