copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 21:00 07-07-2023

Ուկրաինան դեռևս չի կատարել ՆԱՏՕ-ին միանալու պահանջները․ Սալիվան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Ուկրաինան դեռևս չի կատարել ՆԱՏՕ-ին անդամակցելու պահանջները։ Ինչպես փոխանցում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը, այս մասին Քիրբին ասել է Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Ամերիկացի պաշտոնյան հայտնել է, որ Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում դաշնակիցները աջակցություն կցուցաբերեն Ուկրաինային։

«Երբ Պուտինը սկսեց այս պատերազմը, նա ակնկալում էր, որ Արևմուտքի միասնությունը կխզվի, ՆԱՏՕ-ն կմասնատվի, և Ուկրաինային աջակցությունը ժամանակի ընթացքում կթուլանա: Նա սխալվեց»,- ասել է նա:

Սալիվանը հայտնել է, որ իրենք ուկրաինացիներին աջակցում են, որոնք պայքարում են իրենց ազատության և անկախության համար։

«Վիլնյուսում նախագահ Բայդենը կներկայացնի տեսլական, որը կանդրադառնա ժամանակակից մարտահրավերներին, ներառյալ ռուսական ագրեսիան ու կլիմայի փոփոխությունը»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ