copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 09:28 12-03-2022

Արմավիրի մարզի բնակիչները կանգնել են գյուղմթերքի իրացման լուրջ խնդրի առաջ. Ժողովուրդ

Արմավիրի մարզի բնակիչները կանգնել են գյուղմթերքի իրացման լուրջ խնդրի առաջ: Մարզի գյուղերի մեծ մասում բնակիչներն այս ժամանակահատվածում հիմնականում զբաղվում են կանաչեղենի մշակությամբ, սակայն այն չկարողանալով վաճառել՝ քաղում թափում են:Այս մասին մարտի 12-ի համարում գրել է «Ժողովուրդ» օարթերթը։

«Տեղեկացնենք, որ գյուղացիները մինչ ռուս-ուկրաինական հակամարտությունը կարողանում էին միջնորդ կազմակերպությունների կամ անհատների միջոցով կանաչեղենն արտահանել Ռուսաստան, եւ այդ պատճառով շուկայում այն քչացել էր։ Վերջին օրերին կանաչեղենի արտահանման ծավալները բավականին նվազել են, շուկայում վաճառքի կանաչին շատացել է, այդ պատճառով գյուղացիների մեծ մասը մեկ կապ hամեմը կամ մաղադանոսը վաճառում է 20-40 դրամով:

Այն բնակիչները, որոնք չեն ցանկանում իրացնել այդ գնով, հիասթափված քաղում եւ թափում են այն աղբանոցը: Բայց, մյուս կողմից, կանաչին 20–40 դրամով գյուղացին է իրացնում, իսկ վերավաճառողները գալիս են գնում եւ 150-200 դրամով են վաճառում: Դե արի ու 20-40 դրամանոց կանաչեղենի վաճառքից գոյացած գումարով տուն պահիր»,- գրել է թերթը։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում