copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:20 09-12-2023

Երևանի Ֆիրդուս թաղամասում դեռ կանգուն մնացած 2 տների բնակիչները խնդիրների առաջ են կանգնել. shamshyan.com

Երևան քաղաքի Ֆիրդուս թաղամասի Հանրապետության փողոց նրբանցքում դեռ կանգուն մնացած թվով 2՝ 8-րդ և 10-րդ տների բնակիչների օրը մղձավանջի է վերածվել: Բանն այն է, որ բոլոր տները գերակա շահ են ճանաչվել, օտարվել են, և դրա դիմաց փոխհատուցում է տրամադրվել, սակայն այս 2 տների բնակիչները համաձայն չեն փոխհատուցման հետ, իսկ 10-րդ տան համար տրվել է մասնակի փոխհատուցում՝ այն էլ սեփականատիրոջը, և ոչ թե հաշվառված անցանց համար, այլ՝ գույքի դիմաց: 10-րդ տունն այլ անձի անունով է:

Այժմ դիմել են դատարան, գործը ընդունվել է վարույթ:

Երևանի քաղաքապետարանը պնդում է, որ իրենց տրվել է փոխհատուցում: Ընտանիքի անդամներն էլ խնդրում են նշել, թե իրենց՝ հաշվառվածներին, ինչ փոխհատուցում է տրվել և տրամադրել որևէ փաստաթուղթ, որում նշվում է տան անդամների անունները, հակառակ դեպքում ստացվում է, որ տեղի է ունեցել խարդախություն, որը փորձում են կոծկել՝ նշելով օրենքի կետեր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից