copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:52 11-03-2022

Հրետանավորներն իրականացրել են տեսական և գործնական պարապմունքներ

N զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ մարտի 9-ից 11-ն անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, պարապմունքների ընթացքում կատարելագործվել են հրետանավորների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, տրվել ցուցումներ արձանագրված թերությունների շտկման ուղղությամբ։