Ներքին 4 տարի առաջ - 20:46 09-03-2022

Ռազմական հանցագործությունների պատճառը նացիզմի գաղափարախոսությունն է. Ալլա Հակոբյան

Կանանց միամսյակի կապակցությամբ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժումը կազմակերպել է կանանց ֆորում՝ «Հանուն առանց նացիզմի աշխարհի և հանուն ավանդական արժեքների» խորագրով, որի ընթացքում տարբեր ոլորտների հրավիրված կանայք խոսեցին կանանց իրավունքների պաշտպանության մասին։

«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ․ հանուն նոր միության» շարժման Կանանց խորհուրդը, որը կազմված է 44 անդամից, ներկայացրեց խորհրդի տեսակետը նացիզմի դրսևորման մասին, իսկ շարժման գործադիր կոմիտեի անդամ, «ՍԻ» Միություն կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանն իր հերթին հիշեցրեց, որ նացիզմի գաղափարախոսության կիրառումը պատճառ դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկման։ Նացիզմի դրսևորում կա նաև այժմ. «Ուկրաինայում կա նացիզմ, և դա դրսևորվեց Ղրիմի Հանրապետության դեմ»։

Ելույթով հանդես եկան շարժման Կանանց խորհրդի նախագահ Ալլա Հակոբյանը, խորհրդի անդամներ Գայանե Ներսիսյանը, Մարիամ Մուրադյանը եւ ուրիշներ:

Ալլա Հակոբկանն ասաց, որ Ադրբեջանի և Թուրքիայի՝ ՀՀ-ի դեմ կիրառվող վերաբերմունքը թշնամու ռազմաքաղաքական ղեկավարության կողմից անմարդկային է։

«Մեր երկիրը պետք է լինի այնպիսին, որ մեր մարդիկ մշտապես լինեն պաշտպանված ու անվտանգ»,- ասաց խորհրդի նախագահը։

«ՍԻ» Միություն կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը, ներկայացնելով բանախոսներին, անդրադարձավ «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Չարչյանին, ում դեմ հակաօրինական գործը կանխելու նպատակով «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ․ հանուն նոր միության» շարժման խորհուրդը երկու անգամ անօրինական ձերբակալության գործով հարց է բարձրացրել. «Նրա առողջությանը վնաս հասցրին։ Մենք տեսնում ենք դա, բայց կարևորն այն է, որ հիմա ամեն բան լավ է»։

«Թշնամու նպատակներն անփոփոխ են՝ գողանալ ուրիշի ժառանգությունը և բուն ժառանգներին սեփական հպատակը դարձնել»,- հավելեց նա։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ