copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 09:46 28-06-2021

ՄԱԿ-ն ապացույցներ է գտել ԿԱՀ-ում ռուսական ռազմական հանցագործությունների մասին

Միավորված ազգերի կազմակերպությունն ապացույցներ է հավաքել Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում ռուս վարձկանների կատարած ռազմական հանցագործությունների մասին: Համապատասխան զեկույցը հրապարակվելու է առաջիկայում: Այս մասին կիրակի՝ հունիսի 27-ին, հաղորդել է The New York Times-ը:

Ընդգծվում է, որ կազմակերպությունը հետաքննություն է անցկացրել ու եզրակացրել, որ ռուսներն ու ԿԱՀ-ի կառավարական զորքերը կողոպտել են տներ, գրավել դպրոցներ, սպանել խաղաղ բնակիչներին, այդ թվում՝ հավատացյալներին այն մզկիթում, որտեղ թաքնվում էին ապստամբները:

Ըստ թերթի՝ զեկույցը հիմնված է նկարների, վկայությունների և տեղական պաշտոնյաների հաղորդած տեղեկությունների վրա: Խոսքը 2021 թ. հունվար-փետրվար ամիսների իրադարձությունների մասին է: Այս ժամանակահատվածում կառավարական ուժերը հակագրոհ են ձեռնարկել ապստամբների դիրքերի դեմ մի քանի քաղաքներում:

ՄԱԿ-ը կարծում է, որ ռուս վարձկանները, որոնք գործել են անզեն ռազմական խորհրդականների քողի տակ, ղեկավարել են կառավարական զորքերը: Կազմակերպության տվյալներով, երկիրն առավելագույնը 2.100 «ռազմական հրահանգիչ» է ունեցել Ռուսաստանից:

Ինչպես պարզաբանում է թերթը, Ռուսաստանի իշխանությունները պնդում են, որ ԿԱՀ-ում երբեք չի եղել ավելի քան 550 «ռազմական հրահանգիչ»: NYT-ն էլ գրում է, որ ռուս գրոհայինները դիրքեր են գրավել երկրի՝ ադամանդի մեծ պաշարներ ունեցող խոշոր հանքարդյունաբերական կենտրոններում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի