copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:42 08-03-2022

Գյուղատնտեսական աջակցության ծրագրերը կրճատելն ու անորակ ասֆալտի վրա փող մսխելն այլևս ոչ մեկին պետք չէ․ Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրել է․

«Հայաստանում հացահատիկի (հացահատիկ, ալյուր, սերմացու, անասնակեր, այլ տեսակներ, այդ թվում պահուստ) տարեկան պահանջարկը կազմում է շուրջ 980 հազար տոննա: Միայն ցորենի պահանջարկը՝ շուրջ 460 հազար տոննա է, որից շուրջ 80-85 հազար տոննան տարեկան արտադրում էր Արցախը:

2016թ-ին Հայաստանն ու Արցախը միասին արտադրել էին շուրջ 600 հազար տոնա հացահատիկ (ընդհանուր բոլոր տեսակի պահանջարկի մոտ 57%-ը), իսկ դրսից ներկրումը՝ կազմել էր շուրջ 450 հազար տոննա (43%):

2021թ.-ին, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանն արտադրել է շուրջ 220 հազար տոննա հացահատիկ (2016թ. համեմատ մոտ 2,8 անգամ պակաս), որից՝ 130 հազար տոննա ցորեն: Այն կազմում է ընդհանուր պահանջարկի մոտ 23%-ը: Իսկ Արցախը՝ Նիկոլի տգետ ու կործանարար քաղաքականության շնորհիվ, բնականաբար այլևս հացահատիկ չի արտադրում:

Ըստ մասնագետների՝ 2022-23թ. համար հացահատիկի, կերատեսակների և սերմացուի ընհանուր պահանջարկը բավարարելու, ինչպես նաև պահուստ ունենալու համար անհրաժեշտ է ներկրել շուրջ 750 հազար տոննա:

Մեր երկրի համար հացահատիկի և այլ կերատեսակների շուկաներ են եղել Ռուսաստանի Դաշնությունը, Ուկրաինան, Ղազախստանը, որոշ ծավալներով Բելոռուսը և Իրանը:

Ուկրաինան, հայտնի իրադարձությունների պատճառով առնվազն մեկ տարի ինքն է ունենալու հացահատիկի պահանջարկ: Ռուսաստանի Դաշնությունում և Բելոռուսում ևս հացահատիկի կուտակման խնդիրը կարող է դառնալ ռազմավարական անհրաժեշտություն, իսկ Ղազախստանը՝ լոգիստիկ առումով խնդրահարույց է:

Գլխավոր խնդիրը՝

1. Հայաստանի գյուղերում, նիկոլական դեմագոգիայով ու վնասարար պոպուլիզմով բնակչության զահլեն տանելու փոխարեն, անհրաժեշտ է պետության կողմից ամեն կերպ աջակցել և խրախուսել գարանացան հացահատիկի և կերատեսակների ծավալների էական ավելացումը: Ներքին արտադրության ծավաների աճը գոնե որոշ չափով կթեթևացնի ներկրման պահանջարկը:

2. Գործի դնել միջպետական բոլոր խողովակները և բիզնես կապերը՝ ՌԴ-ում համապատասխան գնման պայմանագրեր կնքելու, ներկրման և պահեստավորման գործընթացի նկատմամբ խիստ հետևողական քաղաքականություն վարելու համար:

Հակառակ դեպքում, հաշվի առնելով համաշխարհային զարգացումները, ստրատեգիական նշանակության ապրանքների համընդհանուր թանկացումները և կոմունիկացիոն անկայուն իրավիճակը՝ մեր երկիրն ու ժողովուրդը կարող է կանգնել լրջագույն ճգնաժամի առաջ:

Գյուղատնտեսության նախարարությունը փակելը, գյուղատնտեսական աջակցության ծրագրերը կրճատելն ու անորակ ասֆալտի վրա փող մսխելն այլևս ոչ մեկին պետք չէ: Դրանով այլևս չեք զարմացնելու ձեր էլեկտորատին, որը հացամթերքների էական թանկացման (հետևաբար նաև մսամթերքի ու թռչնամսի) պարագայում, ձեզ դարձնելու է բանջարանոցի թավշյա խրտվիլակ»։

Արտակ Զաքարյան


«»

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը