copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:32 07-03-2022

Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներ են տարվում ուղևորահոսքը կրկնապատկելու ուղղությամբ

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը նշում է շահագործման 41-րդ տարեդարձը:Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանն նշեց, որ մետրոպոլիտենը միակ արագ, անվտանգ, անխափան ու էկոլոգիապես մաքուր ուղևորափոխադրում իրականացնող տրասնպորտային միջոցն է:

«Երևանի մետրոպոլիտենը ներկայում ունի 12.1 կմ ընդհանուր առմամբ շահագործվող գիծ, տասը կայարան, իսկ վագոնային հավաքակայանում առկա են 45 վագոն, որից այսօր շահագործվում են 33-ը: Մնացած վագոնները շահագործման ենթակա չեն և ունեն հիմնանորոգման և արդիականացման կարիք»,- նշեց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ Երևանի մետրոպոլիտենը տարեկան մոտ 20 միլիոն ուղևոր է տեղափոխում: «Ամենն արվում է ուղևորների թիվը կրկնապատկելու համար»,-հավելեց խոսնակը:

Արդեն տևական ժամանակ է քննարկվում է Աջափնյակ վարչական շրջանում ևս մեկ կայարանի գործարկման հարցը:

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Աջափնյակում կայարանի նախագծման հետ կապված դեռևս ասելիք չկա, բացի նրանից, որ նախագծման մրցույթը հաղթել է ռուսական խոշոր «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը:

«Ընկերության կողմից վերջին շրջանում զուտ տեխնիկական աշխատանքներ են կատարվում: Բայց դեռևս ասելիք չկա: Առաջընթացի ծրագիրը պետք է հստակեցվի բոլոր կողմերի հետ»,-նշեց Գևորգյանը:

Քաղաքապետարանի հրապարակած էսքիզների համաձայն՝ մետրոյի նոր կայարանը նախատեսվում է կառուցել Հալաբյան - Աբելյան խաչմերուկի մերձակայքում, գնացքների համար անհրաժեշտ է նաև Հրազդանի կիրճի վրայով կամուրջ կառուցել։

Երևանի մետրոպոլիտենի շինարարությունը սկսվել է 1972 թվականից:Կառուցվող մետրոպոլիտենի առաջին հինգ կայարանը հանձնվել է շահագործման 1981 թվականի մարտին, իսկ հետագայում՝ 1983, 1984, 1985, 1987, 1989 թթ․ հաջորդաբար շահագործման հանձնվեցին ուղեգծի անավարտ մնացած՝ «Գործարանային», «Շենգավիթ», «Գարեգին Նժդեհի Հրապարակ», «Զորավար Անդրանիկ» կայարանները, հավաքակայանը, իսկ ավելի ուշ՝ 1998 թվականին «Չարբախ» կայարանը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին