copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:02 06-03-2022

Ալմաթիում իշխանությունների կողմից արտոնված հանրահավաք է անցկացվել՝ ի պաշտպանություն Ուկրաինայի

Շաբաթ օրը Ալմաթիում անցկացվել է քաղաքային իշխանությունների կողմից արտոնված առաջին հանրահավաքը՝ ի պաշտպանություն Ուկրաինայի։
Ըստ vlast.kz պարբերականի՝ հանրահավաքին հավաքվել է մոտ 1500 մարդ։ Սոցցանցերում հայտնված լուսանկարներն ու տեսանյութերը վկայում են, որ այս գնահատականը, հավանաբար, մոտ է իրականությանը։