copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:32 05-03-2022

Պետդեպարտամենտը ՌԴ-ում գտնվող բոլոր ամերիկացիներին կոչ է անում անհապաղ հեռանալ

ԱՄՆ պետդեպարտամենտը Ռուսաստանում գտնվող ամերիկացիներին խորհուրդ է տալիս անհապաղ հեռանալ երկրից, իսկ այնտեղ մեկնել պատրաստվողներին՝ չեղարկել իրենց ծրագրերը։

Գործակալությունը պաշտոնապես փոխել է իր առաջարկություններն ու գնահատականը, քանի որ Ուկրաինայի վրա ռուսական ուժերի չարդարացված հարձակման ֆոնին Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը ՌԴ-ում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին օգնություն տրամադրելու սահմանափակ կարողություններ ունի։

Անբարենպաստ հանգամանքների թվում են նաև «Ռուսաստանի իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ամերիկացի քաղաքացիներին ծաղրելը» և «տեղական օրենսդրության կամայական կիրառումը»։