Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:21 02-03-2022

Դատարկ պոպուլիզմը շարունակվում է․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է․

«Դուք Հայաստանի ու Արցախի հայերին տեր չեք կարող լինել,ու՞մ հաշվին եք պատրաստ օտարազգի փախստականներին օթեւան տալ Հայաստանում։

Սրանք վերջն են։

Ասում է՝ մենք պատրաստ ենք ոչ միայն Ուկրաինայի հայերին ընդունել,այլ նաեւ այլազգի փախստականներին։

Այ խելոքներ, Հայաստանից ու Արցախից տասնյակ հազարավոր քաղաքացիներ արտագաղթում են։

Արտագաղթի տեմպերը խայտառակ են։

Դուք տեղի հայերին չեք կարողանում «տեր» լինել,դուք ու՞մ համապատասխան տեղով եք այլազգի փախստականներին Հայաստան հրավիրում։

Ասել ասել եք. Աֆղանստանից էլ փախստականներ հրավիրեք։

Դատարկ պոպուլիզմը շարունակվում է»։


Ամենից շատ դիտված