Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:43 02-03-2022

Արկադի Վոլոժն ու Օլեգ Տինկովն այլևս դոլարային միլիարդատերեր չեն

«Յանդեքս»-ի համահիմնադիր Արկադի Վոլոժը դադարել է լինել դոլարային միլիարդատեր։ Forbes-ի հաշվարկով՝ վերջին երեք ամիսներին նրա կարողությունը կրճատվել է 2 միլիարդ դոլարով։ Միայն փետրվարի 24-ին՝ այն օրը, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի տարածքում ռազմական գործողություն սկսելու մասին, Վոլոժի կապիտալը կրճատվել է 400 մլն դոլարով։ Forbes-ի վերջին վարկանիշում, որը հրապարակվել է անցյալ տարի, Վոլոժի կարողությունը գնահատվել է 2,3 միլիարդ դոլար։ «Յանդեքսի» բաժնետոմսերը ևս Nasdaq բորսայում փլուզվել են գրեթե 59%-ով (փետրվարի 23-ի փակման գնից)։ Իսկ փետրվարի 25-ից հետո ամերիկյան բորսան կասեցրել է առևտուրը ռուսական բաժնետոմսերով։

«Տինկոֆ բանկի» հիմնադիր Օլեգ Տինկովը նույնպես դադարել է լինել դոլարային միլիարդատեր։ Փետրվարի 24-ից Լոնդոնում TCS Group-ի արժեթղթերը էժանացել են 90%-ով։ Մարտի 1-ի երեկոյան տվյալներով, Forbes-ը Տինկովի կարողությունը գնահատել է 820 միլիոն դոլար. դա 5,5 անգամ պակաս է Forbes 2021-ի վերջին վարկանիշային գնահատականից (4,7 միլիարդ դոլար):

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել