copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:12 14-03-2022

Սքվոթերները գրավել են Օլեգ Դերիպասկայի և Պուտինի դստեր առանձնատները

Սքվոթերները Լոնդոնում և Բիարիցում գրավել են ռուս միլիարդատեր Օլեգ Դերիպասկային և ենթադրաբար Վլադիմիր Պուտինի դստերը՝ Կատերինա Տիխոնովային պատկանող տները։ Երկրորդում նախատեսվում է ապաստարան բացել Ուկրաինայից փախստականների համար։
Լոնդոնում երկուշաբթի գիշերը գրավել են Օլեգ Դերիպասկայի տունը, գրում է The Daily Mail-ը։ Շենքի ճակատային մասի պատուհանից կախված է Ուկրաինայի դրոշը, մուտքի վրա փակցված է «Այս գույքն ազատագրվել է» պաստառ, կողքին՝ Վլադիմիր Պուտինին ուղղված անպարկեշտ արտահայտությամբ պաստառ՝ անգլերենով։
The Daily Mail-ը գրավված առանձնատունն անվանում է «Մեծ Բրիտանիայի ամենաթանկարժեք արգելափակված շենքը»՝ գնահատելով այն 50 միլիոն ֆունտ ստեռլինգ։
Ավելի վաղ Ֆրանսիայի հարավում գտնվող Բիարից քաղաքում ակտիվիստ Պիեռ Աֆները ներխուժել էր վիլլա, որը կապում են Պուտինի դստեր՝ Կատերինա Տիխոնովայի և նրա նախկին ամուսնու՝ Պուտինի ընկերոջ՝ Կիրիլ Շամալովի որդու հետ:
Աֆները նախատեսում էր առանձնատանը ապաստարան բացել պուտինյան ռեժիմի փախստականների, հատկապես ուկրաինացիների համար, գրում է The Insider-ը։ Ակտիվիստին ոստիկանությունը բերման է ենթարկել, հայտնում է Nice-Matin թերթը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր