Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:52 01-03-2022

Գեղարքունիքի մարզում ավտովթար է տեղի ունեցել․ կա տուժած

Այսօր՝ մարտի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 03:20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 32-ամյա Աշոտ Մ.-ն իր վարած Nissan Maxima մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 55.5-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և գլխիվայր շրջվել»,–գրում է կայքը:

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ամենից շատ դիտված