copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:14 01-03-2022

Աղբի, կաթուցիչի ու պոպուլիզմի կոլեկցիոներները

Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, ՔՊ-ական Ներսես Պողոսյանը, ում թմրանյութ պահելու կասկածանքով օրերս իրավապահները բերման էին ենթարկել, իսկ գրպանից օգտագործված կաթուցիչ գտել, մի հարցազրույցում ասել էր, որ ինքը փողոցներից կաթուցիչներ հավաքելու սովորություն ունի:
Ասել էր, որ ծխախոտի մնացորդներն էլ է գրպանում պահում, եթե աղբաման չի լինում: Մարդն իրեն ներկայացրել է իբրեւ մաքրակենցաղ արարած, բայց շատերի մտապատկերում մեխված է նրա կերպարը՝ ծակ գուլպայով, մսի կտորը ատամներով բռնած: Ու մեկ էլ Արփինե Հովհաննիսյանի մասին նրա արած տհաճ արտահայտություններն են հիշվում:

Փաստորեն, ՔՊ-ում եւ ՔՊ-ի հետ փոխկապակցված անձանց մոտ ընդունված է միշտ ինչ-որ բան հավաքելը: Օրինակ, սույն փոխթաղապետը կաթուցիչների հավաքորդ է, «Անտարեսը»՝ պետբյուջերի հաշվին՝ ժպիտների, հետեւաբար՝ նաեւ հայհոյանքների հավաքորդ, ՀՀ նախագահի իմիտացիա ստեղծած Ալեն Սիմոնյանի հարազատները՝ տենդերների, Աննա Հակոբյանն իր հիմնադրամներով՝ գործարարների կողմից տրվող «տասանորդի» հավաքորդ է:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը եւս աղբ հավաքելու հանդեպ ընդգծված թուլություն ունի: Բոլորը հիշում են, թե ինչպես Համազգային թատրոնի նոր շենքի տարածք այցելած ժամանակ նա տեսախցիկների առաջ սկսեց գետնից հավաքել ծխախոտի մնացորդները: Ավելի վաղ Փաշինյանը Հրազդանի կիրճում դուստրերի հետ աղբ հավաքելիս էր ֆոտոսեսիա անում: Հանրագումարում նա պոպուլիզմի հավաքորդ է, հատկապես, երբ հայտարարում էր՝ «Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, եւ այդ մարդը դու ես», բայց նկատի ուներ իրեն:

Արեգ Արեւյան

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր