copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:31 01-03-2022

Թուրքիան ռազմանավերի համար փակում է Սև ծովի նեղուցները

Թուրքիան ծրագրում է օգտագործել Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթներն այնպես, որ կանխի Ուկրաինայում ռազմական գործողությունների հետագա սրումը։ Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է Swissinfo-ն՝ հղում անելով Sabah-ին։

«Թուրքիան մտադիր է Սև ծովի նեղուցների առնչությամբ Մոնտրյոյի կոնվենցիայով նախատեսված լիազորություններն օգտագործել այնպես, որ կանխի ռուս-ուկրաինական ճգնաժամի սրումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նրա խոսքով, Անկարան չի ցանկանում երես թեքել ո՛չ Ռուսաստանից, ո՛չ Ուկրաինայից։ Նա նաև վստահություն է հայտնել, որ Թուրքիան հաջողությամբ կհաղթահարի երկու երկրների միջև ստեղծված ներկայիս իրավիճակը։

«Մենք ասում ենք, որ հանուն դրա չենք հրաժարվի ո՛չ Ուկրաինայից, ո՛չ Ռուսաստանից, և կոչ ենք անում Ուկրաինային և Ռուսաստանին հակամարտությունը լուծել երկխոսության միջոցով։ Մենք միջնորդություն ենք առաջարկել Ռուսաստանին և Ուկրաինային»,- ասել է Էրդողանը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել