Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:14 26-02-2022

Արցախի գլխավոր դատախազը Խրամորթում ծանոթացել է տեղում ստեղծված իրավիճակին

Այսօր Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը այցելել է Ասկերանի շրջանի Խրամորթ համայնք և շրջանի վարչակազմի ղեկավարի ու այլ պաշտոնատար անձանց հետ միասին հանդիպել համայնքի բնակիչների հետ, լսել նրանց մտահոգություններն ու դրանք փարատելուն ուղղված առաջարկները: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, համայնքի ղեկավարի ուղեկցությամբ գլխավոր դատախազը շրջել է գյուղի անվտանգության ապահովման համար նշանակություն ունեցող հատվածներում, դիտարկել տեղանքը:

Կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը ուղիղ սպառնալիք են բնակչության խաղաղ գոյակցությանը, այդ հատվածներից բազմակի անգամ կրակահերթեր են արձակվել գյուղատնտեսական նշանակության և այլ աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ, իսկ վերջին օրերին հրազենի գործադրմամբ զուգորդված ահաբեկչական գործողություններին գումարվել է նաև հոգեբանական ակտիվ ճնշումը՝ շարժական բարձրախոսի միջոցով բնակչությանն ուղղված սպառնալիքների հնչեցման տեսքով: Խաղաղ բնակիչներին ուղղված՝ բարձրախոսով ներկայացվող հայտարարությունները պարունակում են «տարածքը լքելու, ադրբեջանական օրենքներին ենթարկվելու, ուժ կիրառելու սպառնալիքներ»: Հատկանշական է, որ թեև հիշյալ հայտարարությունները հիմա դիտարկվում են որպես սոսկ սպառնալիքներ, այդուհանդերձ ադրբեջանական կողմի ձեռագիրն ու վարքագիծը թույլ է տալիս եզրահանգելու, որ մեծ է դրանք իրագործելու վտանգը, իսկ դա ավելի է ընդգծում բնակչությանը պաշտպանելու՝ պետությանը հասանելի բոլոր գործիքներն ու միջոցները կիրառելու անհրաժեշտությունը:

Քննարկման արդյունքում համայնքի բնակիչների կողմից գլխավոր դատախազին են ներկայացվել անվտանգության ապահովման համար անհրաժեշտ երաշխիքների վերաբերյալ առաջարկներ, որոնք առաջիկայում կներկայացվեն համապատասխան մարմիններին, ինչպես նաև ռուսական խաղաղապահ ուժերի զորակազմում ընդգրկված դատախազին:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ