Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:23 25-02-2022

Արցախում մարտին կմեկնարկի գարնանացանը. կգործեն աջակցության ծրագրեր

Արցախի Հանրապետության տարածքում, կախված գոտիական առանձնահատկություններից և թե ինչ մշակաբույսեր են ցանվելու, գարնանացան մշակաբույսերի ցանքսը կսկսվի մարտ ամսվա վերջին և կշարունակվի մինչև մայիսի վերջ:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանը:
Նրա խոսքերով՝ գարնանացանի համար նախատեսված է մինչև 5000 հա. ցանքաշրջանառություն՝ նախորդ տարվա 5057 հա-ի փոխարեն:

«Նախքան ցանքսը սկսելը, սկսվել են հողային աշխատանքներ: Կան հողօգտագործողներ, ովքեր հողային աշխատանքներն իրականացնում են ուշ աշնանը, կամ նախորդ տարվա ձմռան սկզբին, կամ ձմռան ընթացքում՝ մինչ ցանքսի աշխատանքների մեկնարկը: Այս պահի դրությամբ հանրապետության տարածքում եղանակային պայմանները բարենպաստ են, և հնարավոր է իրականացնել կարտոֆիլի տունկ, կտավատի, գարու, ցորենի, հաճարի ցանքս»,- ներկայացրել է Վ. Ավետիսյանը:

Ըստ ծրագրի՝ նախատեսվում է սերմի գնի մասնակի սուբսիդավորում տրամադրել եգիպտացորենի, հնդկացորենի, կտավատի, արևածաղկի համար, ինչպես նաև՝ բազմամյա կերային խոտաբույսերի` կորնգանի և առվույտի սերմերի համար: Կորնգանը և առվույտը նախատեսվում է անհատույց տրամադրել արժեքի 100% սուբսիդավորմամբ, իսկ մնացած մշակաբույսերի սերմերը կտրամադրվեն արժեքի մինչ 80% սուբսիդավորմամբ:

«Այն մշակաբույսերի համար, որոնք ցանվում են նաև մեր տարածաշրջանում (ոսպ, ոլոռ, սիսեռ), նախատեսվում է շուկայականից բարձր գին սահմանել մթերման ժամանակահատվածում: ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի պահեստներ մթերելու դեպքում` 1 կգ դիմաց մենք տրամադրելու ենք շուրջ 30 դրամ լրավճար:

Այս ամենը դեռ որոշման նախագիծ է, սպասում ենք ԱՀ կառավարության հաստատմանը: Մինչև ապրիլի 1-ը նախատեսված է հայտերի ընդունման ժամանակահատված, որի ընթացքում շրջաններից կներկայացվեն անվանական ցանկեր, որից հետո և որի համաձայն, պահեստից հողօգտագործողները կարող են ստանալ սերմ՝ համապատասխան վճարում կատարելու դեպքում: Գործընթացի պատշաճ իրականացման համար ոչ մի խնդիր այս պահի դրությամբ չկա, սպասում ենք արտերկրից սերմերի ներկրմանը»,- ընդհանրացրել է Վ. Ավետիսյանը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան