Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:52 22-02-2022

«Անընդհատ ինչ-որ քայլեր ուշանում են, պետական համակարգը նորմալ չի սպասարկվում». Փաստ

Հայաստանում տեղական արտադրությունների մեծ մասը կախված է դրսի հումքից ու դրսի տեղափոխումից: Աշխարհում դեռևս կորոնավիրուսի գործող սահմանափակումները հնարավորություն չեն տալիս երկրների տնտեսություններին ավելի լիարժեք զարգանալ ու ավելի լիարժեք ծավալներով ապրանքներ թողարկել: Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի դիտարկումն է, որը «Փաստի» հետ զրույցում առկա թանկացումներն ու շարունակական գնաճը նախ նշված հանգամանքով է պայմանավորում:
«Բացի այդ, տեղական արտադրանքի հումքի տեղափոխման ծախսերը ևս շարունակում են բարձր մնալ: Ցավոք, աշխարհում թանկացել են բեռնափոխադրումները և չեն նվազում: Ամբողջ աշխարհում կոնտեյներների դեֆիցիտ ու գնաճ կա: Այս տեսանկյունից պետք է հաշվի առնենք, թե մեր ներմուծումները երբ էին պլանավորվել, երբ էին ապրանքները բերվել: Դրանք դեռ կվաճառվեն բարձր գներով, մինչև ավելի էժանով նոր քանակով ապրանքներ կբերվեն»,-ասել է «Փաստի» զրուցակիցը:

Ինչ վերաբերում է տնտեսությանը, նա շեշտել է, որ Կենտրոնական բանկը որոշակիորեն փորձեց զսպել գնաճը: «Հայկական դրամը փորձում է չնչին չափով արժևորվել: Տնտեսության ակտիվություն է նկատվում: Կան գնահատականներ, որ եթե արտառոց հանգամանքներ չլինեն, ավելի լավ տնտեսական աճ կլինի: Միևնույն ժամանակ, առկա տնտեսական աճը, ակտիվությունը դեռևս չի հասցնում գները զսպել: Շատ ապրանքներ թանկ են: Առկա թանկացումների մեջ որոշակի դերակատարություն ունի նաև թուրքական ապրանքների մուտքի սահմանափակումը Հայաստան, որովհետև շատ շինանյութեր, կենցաղային սարքեր կամ հումքի տեսակներ այլ երկրներից թանկ բերվեցին. դրանց դեֆիցիտ էր նկատվում, բացի այդ, արհեստական թանկացումներ առաջացան: Իհարկե, նշածս հանգամանքը չպետք է վերագրենք հօգուտ Թուրքիայի ու մտածենք, թե վերոնշյալ որոշման չեղարկումն էական նշանակություն կունենա մեր տնտեսության համար: Մյուս հանգամանքն այն է, որ Հայաստանում փոխվել է նաև ապրանքների սպառման դինամիկան: Ժողովրդի գնողունակությունն էլ է փոխվել ու նաև վերադասավորվել է»,-ասել է նա՝ շեշտելով, որ մարդիկ փորձում են իրենց համար բացառապես առաջնային ապրանքներ ձեռք բերել:
Նյութն ամբողջությամբ «Փաստի» այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել