Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:00 19-02-2022

Ջոնսոնը պատասխանել է ոստիկանության հարցերին՝ Դաունինգ Սթրիթում խնջույքների վերաբերյալ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ոստիկանությանը պատասխաններ է տվել Դաունինգ Սթրիթի խնջույքների վերաբերյալ հարցերին, որոնք կազմակերպվել են լոքդաունի պայմաններում։ Այս մասին հաղորդում է Sky News-ը։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ իրավապահները սկսել են հարցաքննել միջոցառման ներկաներին։ Ջոնսոնին մեկ շաբաթ ժամանակ են տվել բացատրության համար։

Մեծ Բրիտանիայում ավելի վաղ սկսել էին քննադատել այդ խնջույքը նստավայրում կազմակերպելու համար։ Ջոնսոնը հրաժարվում է տալ հրաժարական և կոչ է անում սպասել հետաքննության արդյունքներին։