Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:04 18-02-2022

«Արմնյուզ» ՀԸ-ն զրկվել է հեռարձակման լիցենզիայից, «Արմնյուզ FM»-ը եթեր է վերադառնում. ՀՌՀ

«Քառյակ մեդիայի» խմբում գտնվող «Արմնյուզ» հեռուստաընկերությունը զրկվել է հեռարձակման լիցենզիայից, մինչդեռ «Արմնյուզ FM»-ը եթեր է վերադառնում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը այսօր հրավիրված նիստի համապատասխան որոշումն է կայացրել։
Հակոբյանի խոսքով` «Արմնյուզ FM»-ը, որը նույնպես վերջին օրերին չէր հեռարձակվում, գրությամբ դիմել է ՀՌՀ և վերադարձել է եթեր։

Նշենք, որ մինչ այդ 5 օրով կասեցվել էր թե՛ հեռուստաընկերության, թե՛ ռադիոյի լիցենզիայի գործողությունը։
«Օրենքը թույլ է տալիս մինչև 30 օր ժամկետով կասեցնել լիցենզիան, եթե հեռարձակողը 24 ժամից ավելի անընդմեջ չի ապահովել եթերը հանրային մուլտիպլեքսում կամ հատկացված FM տիրույթում։ Այս դեպքում, մենք նախընտրեցինք 5 օրով կասեցնել լիցենզիան։ Այդ ընթացքում ՀՌՀ–ն «Արմնյուզ» հեռուստաընկերությունից ոչ մի գրավոր դիմում, պարզաբանում չի ստացել»,–նշեց Հակոբյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել