Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:07 23-02-2022

Մենք որոշել ենք, որ «Արմնյուզ» անունով հեռուստաընկերություն այլևս չի լինի․ Արման Սաղաթելյան

24News-ը զրուցել է «Արմնյուզ» հեռուստաընկերության նախկին համասեփականատեր Արման Սաղաթելյանի հետ:

-Պրն. Սաղաթելյան, արդեն մի քանի օր է «Արմնյուզ» հեռուստաընկերությունը եթերում չէ։ Պոստ-ֆակտում, ինչ եք մտածում այս առիթով և ինչ ծրագրեր ունեք առաջիկայում։

-Էմոցիանալ առումով ամեն ինչ շատ պարզ է՝ իհարկե, մեծ ցավ ու ափսոսանք, իսկ երբ ռացիոնալ ես դատում, հասկանում ես, որ կայացրել ենք ճիշտ որոշում։ Քաղաքական և հանրային դաշտի բացարձակ անտարբերությունն ու արագ մոռանալը, նշանակում է, որ չհիմնավորված մասնակցությամբ ընտրություններում պարտությունից հետո «Արմնյուզը» ոչ մեկին պետք չէր։ Այն այլևս ինքնանպատակ էր։
Թերևս միակ կազմակերպությունը, որ այս ընթացքում իրեն կոռեկտ և պրոֆեսիոնալ դրսևորեց՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն էր ու դրա ղեկավար Տիգրան Հակոբյանը։ Նրանք կոլեգիալ էին։ Իսկ դրանից զատ, պետք է արձանագրել, որ Հայաստանի 30 տարվա պատմության մեջ առաջին անգամ ընդդիմադիր ալիքը փակեց ոչ թե իշխանությունը կամ հանձնաժողովը, այլ համատարած խորը անտարբերությունը, հատկապես` ընդդիմադիր կամ իրենց քաղաքական ուժի տեղ դրած օլիգարխիկ բևեռների` ավելի լուրջ կշռելու անկարողությունը։ Սա է դառը ճշմարտությունը։
Ինչ վերաբերում է մեր ապագա ծրագրերին, ապա մեր քաղաքական թիմի անունից վստահաբար ասում եմ. մենք որպես միասնական թիմ Հայաստանում որևէ ծրագիր չունենք: Հետևաբար` մենք որոշել ենք, որ «Արմնյուզ» անունով հեռուստաընկերություն այլևս չի լինի, իսկ Tert.am կայքը և «Արմնյուզ» ռադիոն թողել ենք այդ լրատվամիջոցների գործադիր ղեկավարներին, ովքեր էլ կստանձնեն այդ ընկերությունների սեփականության իրավունքը և կտնօրինեն դրանք։

-Այդ դեպքում Tert.am-ում ու ռադիոյում բովանդակային փոփոխություններ լինելո՞ւ են:

-Ազնիվ՝ չգիտեմ: Մեր նախկին գործընկերներն ունեն բավարար փորձ և կարողություններ՝ ինչպես ադմինիստրատիվ, այնպես էլ լրագրողական աշխատանքի: Իրենց գործն է՝ ինչպես շարունակել: Մենք պրոֆեսիոնալ կադրերից բաղկացած լավ թիմ ենք ունեցել և համոզված եմ, որ նրանցից յուրաքանչյուրը մեծ առաջընթաց կունենա` որտեղ էլ որ հայտնվի: Ի սրտե հաջողություն եմ մաղթում նրանց:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել