Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:18 18-02-2022

Բաքվի քարոզչամեքենան գոհ է թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման քայլերից

Թուրքական «Haber 7» լրատվամիջոցում հրապարակվել է ադրբեջանցի վերլուծաբան Թուրան Ռզաևի հոդվածը, որտեղ հեղինակն անդրադառնում է թուրք-իսրայելական և թուրք-ադրբեջնական հարաբերություններին, ինչպես նաև Իսրայելի փոխհարաբերություններին Բաքվի ու Անկարայի հետ, գրում է ermenihaber-ը:

Նրա համոզմամբ՝ Թուրքիա-Իսրայել-Ադրբեջան հարաբերությունները հասնում են նոր մակարդակի և տարածաշրջանում ձևավորում են նոր իրողություն:

Հիշատակելով, որ առաջիկայում Իսրայելի նորընտիր նախագահ Իսհաք Հերցոգը կարող է մեկնել Թուրքիա, (Հերցոգի այցն արդեն հաստատվել է , պարզապես ադրբեջանցի վերլուծաբանի հոդվածը լույս է տեսել մինչ Իսրայելի նախագահի այցի պաշտոնական հաստատումը-խմբ.) նա նշում է, որ թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման գործում կարևոր դեր է խաղում էներգետիկ գործոնը:

«Հարցն այն է, որ Թուրքիան ձգտում է դառնալ էներգափոխադրող երկիր տարածաշրջանում: Իսրայելն էլ ցանկանում է լինել էներգակիր երկիր տարածաշրջանում՝ Թամար և Լևիաթան հանքավայրերից գազը արտահանելով Եվրոպա: Սակայն Իսրայելը ուղիղ կապ Թուրքիայի ու Եվրոպայի հետ չունի: Իր հերթին Անկարան այդ ամենը գիտակցում է: Թուրքիան նաև գիտի, որ չի հանդիսանում էներգակիր երկիր և ինչպես եվրոպական երկրները, Անկարան նույնպես բնական գազի կարիք ունի»,- գրում է հեղինակը:

Ռզաևը նաև անդրադառնում է թուրք-իսրայելական հարաբերություններում Ադրբեջանի դերակատարությանը՝ ընդգծելով, որ «Բաքուն հասկանում է հարցի բոլոր նրբությունները»:

Նշելով, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները այժմ լիովին այլ մակարդակում են՝ հոդվածի հեղինակը հիշեցնում է, որ Բաքուն կանգնեց փաստի առաջ, երբ Իսրայելի ու Թուրքիայի հարաբերությունները վատացան, քանի որ այդ նույն ժամանակ Բաքվի ու Երուսաղեմի հարաբերությունները բարձր մակարդակի վրա էին, ինչպես այսօր:

Նա նաև հիշեցնում է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում, թե՛ Թուրքիայի, թե՛ Իսրայելի արտադրության հարվածային և հետախուզական անօդաչու թռչող սարքերը վճռորոշ դեր են խաղացել:

Այսպիսով թուրք-իսրայելական հարաբերությունների բարելավման գործըթնացը, ըստ հոդվածի հեղինակի, լիովին բխում է Ադրբեջանի շահերից:

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել