copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:10 18-02-2022

Իտալական և իսպանական ընկերությունները վիճել են Պուտինի և Մակրոնի հանդիպման սեղանի շուրջ

Իսպանացի գործարար Վինսենտե Սարագոսան և իտալացի Ռենատո Պոլոնյան վիճել են, թե ում ընկերությունն է պատրաստել երկար սեղանը, որի շուրջ բանակցել են Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը, հաղորդում է The Guardian-ը։

Վեճը սկսվել է այն բանից հետո, երբ Սարագոսան իսպանական ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է, որ սեղանը, որի շուրջ նստել են պետությունների ղեկավարները, պատրաստվել է Վալենսիայի իր արտադրամասում: Նրա խոսքով, սեղանը պատրաստվել է ալպիական սպիտակ հաճարենուց, իսկ դրվագազարդերն արվել են իսկական ոսկու նրբաթերթերով։

Սակայն, իտալական Կոմո քաղաքից ոչ մեծ Oak ձեռնարկության հիմնադիր Ռենատո Պոլոնյան հայտարարել է, որ Սարագոսան ստում է՝ ասելով, որ մասնակից է այդ սեղանի ստեղծմանը: Նա ասել է, որ այդ մոդելը պատրաստվել է 1990-ականների կեսերին, և դրա լուսանկարներն այն ժամանակ ակտիվորեն տարածվել են ռուսական ամսագրերում և թերթերում։

«Այդ մարդը, որին ես չեմ ճանաչում, ասում է, որ այդ սեղանը պատրաստել է 2005 թվականին: Դա սուտ է։ Որպես ապացույց, մենք ունենք կատարված աշխատանքի վերաբերյալ բոլոր վկայագրերը և նույնիսկ նախագահի՝ Բորիս Ելցինի գնահատականը»,- ասել է Պոլոնյան։

Պուտինի և Մակրոնի բանակցությունները տեղի է ունեցել փետրվարի 7-ին, Կրեմլում, և տևել է ավելի քան հինգ ժամ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը