copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:42 16-10-2021

Էրդողանն ու Մերկելը վիճել են կոալիցիոն կառավարության շուրջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ վիճել են գերմանական կոալիցիոն կառավարության թերությունների վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Հստակեցվում է, որ Մերկելն այժմ աշխատանքային այցով գտնվում է Թուրքիայում:

«Մերկելի կառավարման շրջանում թուրք-գերմանական հարաբերություններում հաջող շրջան էր: Բայց կոալիցիոն կառավարության հետ աշխատելը միշտ էլ դժվար է: Նրա օրոք Թուրքիայում շատ խնդիրներ կային, սակայն նախագահական համակարգի անցնելուն պես մենք ազատվեցինք դրանցից և սկսեցինք ինտենսիվ աշխատել», - ասել է Թուրքիայի առաջնորդը:

Մերկելն իր հերթին պատասխանել է, որ կոալիցիոն կառավարությունը հարմար է Գերմանիային, և երկիրը «չի պատրաստվում անցնել նախագահական համակարգի»:

Սրան Էրդողանը պատասխանել է, որ իր հետ բանակցությունների ընթացքում Մերկելը դժգոհել է կոալիցիոն կառավարության հետ ունեցած դժվարություններից՝ հայտարարելով, որ «այդպիսին է կյանքը»:

«Իմ թոռն էլ ասում է. «Պապ, ի՞նչ կարող ես անել, սա է կյանքը»:

Ավելի վաղ Մերկելը Գերմանիայի նոր կառավարությանը անվանել էր «եվրոպամետ»: Կանցլերի խոսքով՝ սա կարեւոր ուղերձ է ԵՄ անդամ մյուս երկրների համար: Գերմանիայի կանցլերն ակնկալում է, որ նոր կառավարությունը մեծ մասամբ կշարունակի այն, ինչ սկսել էր ներկայիս կառավարությունը, սակայն կլինեն «նոր շեշտադրումներ»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր