copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:37 16-02-2022

ԵՄ-ն ռեկորդային ծավալներով հեղուկ գազ է գնել մատակարարումների խափանման դեպքում փաստի առաջ չկանգնելու համար

ԵՄ-ն լայնածավալ նախազգուշական միջոցներ է ձեռնարկել Եվրոպա ռուսական գազի մատակարարման դադարեցման դեպքում փաստի առաջ չկանգնելու համար։ Այս մասին Ստրասբուրգում լրագրողներին ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, հաղորդում է dpa գործակալությունը։

Նրա խոսքով, մատակարարումների խափանումների ռիսկը նվազեցնելու համար Եվրահանձնաժողովը վերջին ամիսներին բանակցություններ է վարել բնական հեղուկ գազի (LNG) հիմնական արտահանողների հետ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Քաթարը և Եգիպտոսը, որպեսզի նրանք ընդլայնեն LNG-ի ծավալները:

Բացի այդ, խորհրդակցություններ են անցկացվել բնական հեղուկ գազի հիմնական ներկրողների, մասնավորապես Ճապոնիայի և Հարավային Կորեայի հետ, որպեսզի նրանք ԵՄ-ին սեփական պաշարներից հումք տրամադրեն։ Ինչպես նշել է Եվրահանձնաժողովի ղեկավարը, Բրյուսելի այս ջանքերի արդյունքում ԵՄ-ն հունվարին ռեկորդային՝ տասը տրիլիոն խորանարդ մետր հեղուկ գազ է ներկրել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ