copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 09:18 01-03-2022

Ջերմոցային տնտեսությունները փաստի առաջ են կանգնած. Փաստ

Գազի՝ ներկայումս գոյություն ունեցող սակագներով ջերմոցային տնտեսություններն ու արդյունաբերության այնպիսի վերամշակող ճյուղեր, ինչպես պահածոների, խմիչքի և կաթնամթերքի արտադրությունը, օգտագործված գազի դիմաց վճարում են 224 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։ ՀԾԿՀ-ին ներկայացված նախնական հայտով առաջարկվում էր ապրիլի 1-ից 8500 կկալորիա ջերմատվության գազի դեպքում սակագինը դարձնել 282,6 դոլար, ասել է թե՝ սակագինը բարձրացնել 58,6 դոլարով կամ ավելի քան 26 տոկոսով։ Այս մասին մարտի 1-ի համարում գրել է «Փաստ» օրաթերթը։

« «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած նոր հայտի համեմատ ՀԾԿՀ-ում վերանայումներ են կատարվել ջերմոցային տնտեսության ու վերամշակող հատվածի սակագների մասով։ Նախնական տեղեկությունների համաձայն, ապրիլի 1-ից սպասվելիք սակագների բարձրացումն ավելի քիչ կլինի, քան առաջարկվել էր հայտով, բայց, միևնույնն է, ավելի բարձր, քան ներկայումս է։ Նախատեսվում է, որ այն կկազմի 233,9 դրամ՝ գործող 224 դրամի փոխարեն։ Այս փաստը լուրջ մտահոգություն է առաջացրել ջերմոցային տնտեսությամբ զբաղվող շրջանակներում»,- գրել է «Փաստը»։

«Փաստ» թերթի հետ զրույցում նրանց ներկայացուցիչները նշել են, որ չի բացառվում՝ առաջիկայում միասնական դիմեն «Գազպրոմ Արմենիային» սակագնի վերանայման համար։

« Մեր զրուցակիցներից ոմանք նշում էին, որ գազի նման սակագնի պայմաններում հնարավոր է՝ դադարեցնեն իրենց գործունեությունը և վաճառեն բիզնեսը։ Նրանք նաև ընդգծում էին, որ բավականին մեծ վարկային պարտավորություններ ունեն, իսկ սակագնի բարձրացումը մի կողմից՝ բարդացնելու է պարտավորությունների կատարումը, մյուս կողմից՝ ուղղակի թույլ չի տալու համապատասխան գնով շուկայում սպառել իրենց ապրանքը, այսինքն՝ գուցե մրցունակ չլինեն»,- գրել է թերթը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ